«1000 դրամների» հիմնադրամին կատարվել է առ այսօր ամենախոշոր նվիրաբերությունը՝ 15 հազար դոլար - RadioVan.fm

Онлайн

«1000 դրամների» հիմնադրամին կատարվել է առ այսօր ամենախոշոր նվիրաբերությունը՝ 15 հազար դոլար

2017-08-08 18:10 , Общество, 1231

«1000 դրամների» հիմնադրամին կատարվել է առ այսօր ամենախոշոր նվիրաբերությունը՝ 15 հազար դոլար

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվել է առ այսօր ամենախոշոր նվիրաբերությունը։ Հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ֆրանսահայ բարերար Ռայմոնդ Եզեգելյանը հիմնադրամին նվիրաբերել է 15 000 ԱՄՆ դոլար: Բարերարը նշել է, որ նվիրաբերությունը կատարում է քաջարի զինվորների համար, որոնց շնորհիվ Հայաստանը շարունակում է ապրել:

Նշենք, որ հունվարի 1-ից հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին առավել շատ նվիրաբերություններ են ստացվել Հայաստանի Հանրապետությունից և Կիպրոսից՝ համապատասխանաբար՝ 50,582,362 ՀՀ դրամ և 4,800,000 ՀՀ դրամ, իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն Ռուսաստանն է, այդ երկրից հիմնադրամին նվիրաբերվել է շուրջ 2,616,390 ՀՀ դրամ:

Лента

Рекомендуем посмотреть