Երթևեկության փոփոխություն՝ օդանավակայանի տարածքում - RadioVan.fm

Онлайн

Երթևեկության փոփոխություն՝ օդանավակայանի տարածքում

2017-08-08 17:05 , Общество, 1293

Երթևեկության փոփոխություն՝ օդանավակայանի տարածքում

2017 թվականի օգոստոսի 10-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա ճանապարհահատվածներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Лента

Рекомендуем посмотреть