Քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ցրողական պատասխան․ Փաշինյանը հանձնարարել է նամակներին ժամանակին արձագանքել - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ցրողական պատասխան․ Փաշինյանը հանձնարարել է նամակներին ժամանակին արձագանքել

2018-07-26 15:55 , Политика, 1189

Քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ցրողական պատասխան․ Փաշինյանը հանձնարարել է նամակներին ժամանակին արձագանքել

Նիստի ավարտին, Նիկոլ Փաշինյանը

«Մայիսի 8-ից հետո կառավարությանն ուղղված նամակների թիվն աննախադեպ մեծ ծավալների է հասնում: Անհրաժեշտ է դրանց մշակման գործընթացը դարձնել առավել արդյունավետ»,-այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության աշխատակազմին հանձարարելով մանրակրկիտ քննարկել դիմումներն ու ժամանակին արձագանքել քաղաքացիներին:

«Ցավոք, քաղաքացիներին շատ դեպքերում տրվում է ստանդարտ, ցրողական պատասխան: Հասկանում եմ, որ կան համակարգային խնդիրներ, պետք է հասկանանք, թե այս ոլորտում ինչպես բարձրացնենք արդյունավետությունը: Պետք է խստագույնս պահպանել դիմումներին պատասխանելու ժամկետները»,-միաժամանակ նշել է կառավարության ղեկավարը:

Նախարարներին, պետական մարմինների ղեկավարներին, մարզպետերին, Երևանի քաղաքապետի պաշտոնակատարին գործադիրի ղեկավարի կողմից հանձնարարվել է յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ քաղաքացիների ընդունելություն կազմակերպել:

Лента

Рекомендуем посмотреть