Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը․ արաբ բլոգերը բացահայտել է - RadioVan.fm

Онлайн

Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը․ արաբ բլոգերը բացահայտել է

2018-07-25 14:46 , Общество, 1885

Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը․ արաբ բլոգերը բացահայտել է

Համացանցում 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող, աշխարհի այս կամ այն վայրի մասին պատմող 1 րոպե տևողությամբ հոլովակներով հայտնի արաբ բլոգեր Նաս Դելյին, ով իր ճամփորդության 829-րդ օրը՝ հուլիս 17-ին Հայաստան ժամանեց, հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը:

Այս անգամ 26-ամյա բլոգերի հերոսները Հայաստանի տաքսու վարորդներն են: «Ինչո՞ւ են Հայաստանում տաքսիներն ավելի լավը» վերնագրով տեսանյութում Նաս Դեյլին պատմում է տաքսի ծառայությունների մատչելի լինելու, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման մասին:

Ավելի վաղ, հիշեցնենք, Հարվարդի շրջանավարտ Նաս Դեյլին Հայաստանի մասին պատմող իր առաջին հոլովակում անդրադարձել էր ցայտաղբյուրներին՝ արձանագրելով՝ «Սա անվճար ջրի երկիր է»։ Հաջորդ տեսահալովակով նա բացահայտում է, թե ինչու են Հայաստանը «շախմատի երկիր» անվանում՝ նկարահանումներում ներգրավելով ինչպես դպրոցահասակ շախմատ խաղացող երեխաներին, այնպես էլ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։ Բլոգերի՝ Հայաստանի մասին պատմող մեկ այլ հոլովակի հերոսը 65-ամյա հայ անվաչմշկորդ Լևոնն էր։ «Այս մարդը չունի տարիք և երբեք չի մեռնելու. ծանոթացեք նա Լևոնն է և նա ապրում է իր կյանքի ամեն օրը»,-այսպես էր միլիոնավոր հետևորդներ ունեցող Նաս Դեյլին նկարագրել իր հայաստանյան հերոսին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть