Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել - RadioVan.fm

Онлайн

Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

2018-07-24 17:56 , Мир, 5015

Հունաստանում եռօրյա սուգ է հայտարարվել

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, ով ընդհատել է Բոսնիա և Հերցեգովինա կատարած այցն ու վերադարձել հայրենիք, Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների հիշատակին երկրում եռօրյա սուգ է հայտարարել։

Հունաստանի մայրաքաղաքի արևմուտքում և արևելքում գրանցված բռնկումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 60-ի, 172 մարդ՝ այդ թվում 16 երեխա, ծանր վիավորումներ են ստացել։ Կրակը ոչնչացրել է ավելի քան 1000 տուն և 200 ավտոմեքենա։

Հունաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հրդեհից ՀՀ քաղաքացիներ չեն տուժել։

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն օգնություն է խնդրել Եվրոպական միությունից: Ցիպրասի կարգադրությամբ Հունաստանի բանակը միացել է փրկարար գործողություններին:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել Հունաստանին՝ հրդեհաշիջման աշխատանքներում։

Հունաստանի իրենց պաշտոնակիցներին ցավակցական հեռագրեր են ուղարկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Հիշեցնենք՝ Աթենքի մերձակայքում մոլեգնած հրդեհների պատճառը ուժեղ քամիների պայմաններում շուրջ 40 աստիճանի տապն է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть