Աթենքում հրդեհներ են․ զոհվել է ավելի քան 50 մարդ - RadioVan.fm

Онлайн

Աթենքում հրդեհներ են․ զոհվել է ավելի քան 50 մարդ

2018-07-24 14:37 , Мир, 1846

Աթենքում հրդեհներ են․ զոհվել է ավելի քան 50 մարդ

Աթենքի արվարձաններում շուրջ 40 աստիճան տաքության և ուժեղ քամիների պայմաններում հրդեհներներ են բռնկվել։

Հունաստանի մայրաքաղաքի արևմուտքում և արևելքում գրանցված բռնկումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի, տուժածների թիվը մոտ 156 է:

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նախնական տվյալներով հրդեհների հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:

ՀՀ դեսպանությունից նշում են, որ մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ:

Հաղորդվում է, որ Հունաստանի Ատտիկա և մյուս շրջանում տեղի ունեցող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ:

«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-նշում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть