Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին․ առաջին փոխվարչապետն արձագանքում է «ընտանեկան վոյաժ»-ների գրառմանը - RadioVan.fm

Онлайн

Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին․ առաջին փոխվարչապետն արձագանքում է «ընտանեկան վոյաժ»-ների գրառմանը

2018-07-23 17:01 , Общество, 1542

Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին․ առաջին փոխվարչապետն արձագանքում է «ընտանեկան վոյաժ»-ների գրառմանը

«Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար»,-այդ մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարար Միրզոյանը՝ արձագանքելով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառմանը։

Նշենք, որ Նարեկ Մալյանը իր էջում տեղադրելով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կնոջ լուսանկարը` գրել էր.

«Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի իմաստը և այդ այցի հասցրած վնասները տասնյակ տարիներով կառուցած հայ-ամերիկյան հարաբերություններին, պարզվում է՝ իրականում դա առաջին փոխվարչապետի երկրորդ մեղրամիսն էր։

Հաշվի առնելով փոխվարչապետի տիկնոջ հիպերակտիվությունը՝ կարելի է ենթադրել, որ այս ընտանեկան վոյաժը շարունակական բնույթ է կրելու։Ի դեպ, արժեր պարզել, թե փոխվարչապետի կնոջ ԱՄՆ զբոսանքը որքան է նստել ՀՀ հարկատուների վրա։Ի վերջո, եթե եկեղեցին անջատվեց պետությունից, ապա հույս կա, որ նույնը կլինի և առաջին փոխվարչապետի տիկնոջ պարագայում»:

ԱՄՆ այցի վերաբերյալ դիտարկման առնչությամբ էլ Արարատ Միրզոյանը նշել է․

«Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը»։

«Նախկին տխրահռչակ ոստիկանապետի՝ թերևս է՛լ ավելի տխրահռչակ աշխատակից սույն երիտասարդին կհորդորեի իր քիթը չխոթել մեր ընտանեկան հարաբերությունների մեջ և չհաշվել մեր մեղրամիսները»,-եզրափակել է գրառումը Արարատ Միրզոյանը։

Նշենք՝ ՀՀ վարչապետի հուլիսի 16-ի որոշմամբ՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար հուլիսի 14-18-ը ԱՄՆ (Նյու Յորք), ինչպես նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոն է գործուղվել 10 հոգուց բաղկացած պատվիրակություն՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։

Պատվիրակությունների՝ ԱՄՆ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների, Արարատ Միրզոյանի և նրա խորհրդական Սյուզաննա Ավետիսյանի մասով կատարվել են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

Վարչապետի որոշմամբ՝ Արարատ Միրզոյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть