Մտադի՞ր են արդյոք ՀՀ քաղաքացիները լքել Հայաստանը. հարցում - RadioVan.fm

Онлайн

Մտադի՞ր են արդյոք ՀՀ քաղաքացիները լքել Հայաստանը. հարցում

2017-08-07 18:17 , Общество, 1518

Մտադի՞ր են արդյոք ՀՀ քաղաքացիները լքել Հայաստանը. հարցում

Կապու՞մ են արդյոք հույսեր Հայաստանի քաղաքացիները վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության հետ և մտադի՞ր են արդյոք համալրել Հայաստանից մեկնողների շարքերը. այս հարցերի շուրջ 900 երևանաբնակների շրջանում «Ժողովրդի ձայն» ՀԿ-ի կողմից վերջերս անցկացված սոցհարցումները պարզել են, որ հարցվածների 72 տոկոսը չի պատրաստվում բնակություն հաստատել արտերկրում, 19 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին, միայն 9 տոկոսն է հստակ պատասխանել, որ պատրաստ է հեռանալ Հայաստանից: Իսկ հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս ակնկալու՞մ են բարեփոխումներ երկրի սոցիալ-տնտեսական ոլորտում՝ 79 տոկոսը դրական պատասխան է տվել, 15 տոկոսը դժվարացել է պատասխանել, 6 տոկոսն էլ ասել է, որ որևէ բարեփոխում չի ակնկալում: Հնարավոր բաեփոխումները՝ հարցվածների 78 տոկոսը կապել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ, 62 տոկոսը Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության հետ, 38 տոկոսն սպասելիքներ ունի Սփյուռքի ներդրումներից, 26 տոկոսն էլ Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացումից:

Նշենք՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ ՀՀ-ում մշտական բնակչության թվաքականը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15 հազար 200-ով: հուլիսի մեկի դրությամբ երկրում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 979 հազար 900 մարդ: Ցուցանիշը հունվարի համեմատ նվազել է 6200-ով: Միգրացիայի մնացորդը կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացի առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել և չի վերադարձել: Հաշվառումից դուրս է եկել նրանցից 1440-ը:

Лента

Рекомендуем посмотреть