Բարձր ջերմային ֆոնը հանրապետությունում կպահպանվի առաջիկա օրերին ևս - RadioVan.fm

Онлайн

Բարձր ջերմային ֆոնը հանրապետությունում կպահպանվի առաջիկա օրերին ևս

2017-08-07 18:14 , Общество, 1215

Բարձր ջերմային ֆոնը հանրապետությունում կպահպանվի առաջիկա օրերին ևս

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ բարձր ջերմային ֆոնը հանրապետությունում կպահպանվի առաջիկա օրերին ևս:

Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում օգոստոսի 8-12-ը ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը վաղը կանխատեսվում է 6: Նախարարությունից զգուշացնում են՝ առավոտյանը ժամը 11-ից երեկոյան 5-ն ընկած ժամանակահատվածում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից և դրանց տակ երկարատև ֆիզիկական աշխատանքից, այն, նշում են, կարող է արևահարության պատճառ հանդիսանալ:

Лента

Рекомендуем посмотреть