«Ալաշկերտ»-ը կաջակցի ԱԱԾ տնօրենին` ՀՖՖ նախագահի ընտրություններում - RadioVan.fm

Онлайн

«Ալաշկերտ»-ը կաջակցի ԱԱԾ տնօրենին` ՀՖՖ նախագահի ընտրություններում

2018-07-20 14:04 , Спорт, 2057

«Ալաշկերտ»-ը կաջակցի ԱԱԾ տնօրենին` ՀՖՖ նախագահի ընտրություններում

«Ալաշկերտ» Ֆուտբոլային ակումբը կաջակցի Արթուր Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում:

«Սույն թվականի սեպտեմբերին կայանալու է ՀՖՖ ժողովը, որում տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլային գլխավոր գերատեսչության նախագահի ընտրությունները:

Հայտնի է, որ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել այդ ընտրություններում:

«Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունն իր աջակցությունն է հայտնում ԱԱԾ տնօրեն պարոն Ա. Վանեցյանին` ՀՖՖ նախագահի ընտրություններում:

Հայկական ֆուտբոլի համար այս բարդ և պատասխանատու պահին Արթուր Վանեցյանի՝ իր թեկնածությունն առաջադրելու որոշումը դրվատանքի է արժանի:

Եվ նրա ընտրվելու դեպքում «Ալաշկերտ» ՖԱ-ի ղեկավարությունը զորավիգ կլինի նորընտիր նախագահին` հայկական ֆուտբոլի առաջընթացին միտված նրա բոլոր նախաձեռնություններում»,-ասված է «Ալաշկերտ»-ի տարածած հայտարությունում։

Ավելի վաղ Արթուր Վանեցյանի թեկնածությունը սատարելու մասին են հայտարարել Երևանի «Փյունիկ» և Գյումրիի «Շիրակ» ակումբները:

Նշենք, որ ինքը՝ ԱԱԾ տնօրենը, նախօրեին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնելու վերջնական որոշում չունի, բայցև, չի թաքցրել՝ ֆուտբոլ սիրում է, ցանկություն ունի և մտածում է այդ ուղղությամբ:

«Պատրաստ եմ առաջադրվել, կընտրվեմ, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, կառաջադրվեմ, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ դեմ չեն, որ ես լինեմ ֆեդերացիայի նախագահ»,-ասել էր Արթուր Վանեցյանը։

Հավելենք, որ ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանն օրեր առաջ հայտարարել է, որ Արթուր Վանեցյանի առաջադրման դեպքում՝ ինքը սեպտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում չի առաջադրվի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть