Онлайн

Փանիկում տեղի ունեցածը սադրանք է․ վարչապետը՝ 102-րդ ռազմաբազայի չիրազեկած զորավարժանքի մասին

2018-07-19 15:00 , Политика, 340

Փանիկում տեղի ունեցածը սադրանք է․ վարչապետը՝ 102-րդ ռազմաբազայի չիրազեկած զորավարժանքի մասին

Օրեր առաջ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածը անթույլատրելի է։ Այդ մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կատարվածը համարելով սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության:

«Կարծում եմ, որ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք՝ երեքշաբթի օրը՝ հուլիսի 17-ին, Փանիկի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները կրակոցներով, պայթյուններով ուղեկցվող զորավարժանք են իրականացրել, ինչի մասին գյուղի բնակիչներին ռազմաբազայի ղեկավարության կողմից նախապես չի իրազեկվել: Գյուղացիներն անտեղյակությունից խուճապի մեջ են ընկել՝ մտածելով, թե գյուղում ռազմական գործողություններ են ընթանում:

Ռուսական կողմը, նշենք, ներողություն է խնդրել տեղի ունեցածի կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ հետայսու առավել հետևողական կլինի ՌԴ ռազմակայանի տարածքից դուրս իրականացվող միջոցառումների պլանավորման և իրազեկման հարցերում:

Միաժամանակ վստահեցվել է, որ կատարվածի առնչությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть