Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ

2018-07-19 14:12 , Право, 1765

Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ

«Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ում խոսքով՝ ստուգումների ծավալն այնքան մեծ է, որ մինչև հիմա դրանք ընթանում են:

Հիշենցնեք՝ «Երևան» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կոռուպցիոն սխեմաների ահազանգով հունիսի 13-ից հատուկ գործողություններ սկսեց։ ԱԱԾ-ն, մասնավորապես հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար օրենքով սահմանված վճարումներից բացի՝ քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հիմնադրամում խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին:

ԱԱԾ տնօրենի փոխանցմամբ՝ Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված հրապարակումներին՝ Արթուր Վանեցյանի տեղեկացմամբ՝ դրանք ևս ուսումնասիրվում են։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть