Չնայած ուկարիանական անձնագրի զրոյացման վերաբերյալ Կիևի ծանուցմանը՝ ճամփորդող Սահակաշվիլին ցուցադրել է այն - RadioVan.fm

Онлайн

Չնայած ուկարիանական անձնագրի զրոյացման վերաբերյալ Կիևի ծանուցմանը՝ ճամփորդող Սահակաշվիլին ցուցադրել է այն

2017-08-07 17:31 , Мир, 1292

Չնայած ուկարիանական անձնագրի զրոյացման վերաբերյալ  Կիևի ծանուցմանը՝ ճամփորդող Սահակաշվիլին ցուցադրել է այն

Վրաստանի նախկին նախագահ, վերջերս ուկրաինայի քաղաքացիությունից զրկված Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ցույց է տվել ուկրաինական քաղաքացիության անձնագիրը, որով մուտք է գործել Լեհաստան: Սահակաշվիլին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայից տեսանյութը հրապարակել է Facebook-ի իր էջում:

«Ես Ամերիկայում գնացի օդանավակայան, նստեցի ինքնաթիռ, նրանք նայեցին իմ անձնագիրը, ոչ մի խնդիր չկար: Թեև Ավակովը (խմբ.-Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն) կանչել է ԱՄՆ-ի դեսպանին՝ զգուշացնելու համար, որպեսզի նախազգուշացնի, որ ինձ դուրս չթողնեն այդ անձնագրով»,- բացատրել է քաղաքական գործիչը Եվրամայդանի աջակիցների հետ հանդիպմանը:

Նշենք, որ չնայած Ուկրաինայի ծանուցմանը, որ Օդեսայի նախկին նահանգապետի բոլոր անձնագրերը զրոյացված են՝ վրաց իշխանությունների կողմից հետախուզման մեջ գտնվող Սաակաշվիլին Վարշավա էր մեկնել Միացյալ նահանգներից՝ օգոստոսի 4-ին: Նա ելույթ է ունեցել Վարշավայի ապստամբության հերթական տարեդարձին նվիրված միջոցառմանը:

Սահակաշվիլիի նկատմամբ, ով որպես մեղադրյալ ներգրաված է 4 տարբեր քրեական գործերում, Վրաստանում հետախուզում է հայտարարված:

Лента

Рекомендуем посмотреть