Զբոսաշրջային ժամանակահատվածում Վրաստանում հայ վարորդներից լիազորագիր չեն պահանջի - RadioVan.fm

Онлайн

Զբոսաշրջային ժամանակահատվածում Վրաստանում հայ վարորդներից լիազորագիր չեն պահանջի

2018-07-18 15:21 , Общество, 1239

Զբոսաշրջային ժամանակահատվածում Վրաստանում հայ վարորդներից լիազորագիր չեն պահանջի

Զբոսաշրջային ժամանակահատվածի հետ կապված Վրաստանի իշխանությունները ժամանակավոր լիազորագիր չեն պահանջի վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցած ավտոմեքենաներով:

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, կապված զբոսաշրջային ժամանակահատվածի հետ, վրացական իշխանությունները որոշում են կայացրել ընդառաջել և մինչև վերոնշյալ ժամանակահատվածի ավարտը սահմանին լիազորագիր չպահանջել այն վարորդներից, ովքեր սահմանը հատում են իրենց վրա չգրանցված ավտոմեքենայով»,-հայ վարորդներին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից։


Հիշեցնենք՝ դեսպանությունն օրեր առաջ ՀՀ քաղաքացիներին իրազեկող հայտարարություն էրտարածելտարածել՝ նշելով, որ Վրաստանի սահմանն իրենց վրա չգրանցված տրանսպորտային միջոցով հատող վարորդները պետք է վրացերեն կամ անգլերեն լեզուներով լիազորագիր ներկայացնեն։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը


Лента

Рекомендуем посмотреть