Онлайн

Աշխարհի ամենաբարձր գագաթները մագլցած ֆրանսահայը «Խաղաղության վազք»-ով կհասնի Երևան

2018-07-17 16:07 , Общество, 130

Աշխարհի ամենաբարձր գագաթները մագլցած ֆրանսահայը «Խաղաղության վազք»-ով կհասնի Երևան

2016թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը նվաճելուց հետո Մարսելաբնակ հայազգի լեռնագնաց Արա Խաչադուրյանը նոր մարտահրավեր է նետում. այն է՝ Մարսելից վազքով հասնել Հայաստան՝ հաղթահարելով 5000 կմ տարածություն:

«Վազքը մեկնարկել է ապրիլի սկզբին Մարսելից: Օրեկան անցնելով 50կմ տարածություն և, ամբողջ վազքի ընթացքում, 8 երկիր և 150 քաղաք՝ Արա Խաչադուրյանը կեզրափակի իր խաղաղության մարաթոնը հուլիսի 21-ին Երևանում»,-տեղեկացնում են Հայկական բարեգործական ընդհանուր միության մամլո ծառայությունից՝ նշելով, որ վազորդները և բոլոր ցանկացողները կարող են միանալ Արային Երևանում՝ Մարզահամերգային համալիրի դիմացից, ժ-ը 10:00-ին՝ նրա հետ վազելով ավարտին հասցնել այս խորհրդանշական երթը ժ-ը 11:00-ին Հանրապետության հրապարակում:

Արա Խաչադուրյանը մագլցել է աշխարհի ամենաբարձր ութ գագաթները՝ Մոնբլան, Ֆրանսիա - 4,807մ (2007թ), Արարատ, Թուրքիա - 5,137մ (2011թ), Կիլիմանջարո, Աֆրիկա - 5,896մ (2012թ), Կոտոպաքս, Էկվադոր - 5,897մ (2013թ.), Սահամա, Բոլիվիա - 6,542մ (2013թ.), Հուասկարան, Պերու - 6,655մ (2013թ.), Լենին, Ղրղզստան - 7,134մ (2016թ.), Էվերեստ, Նեպալ - 8,848մ (2016թ.):

Лента

Рекомендуем посмотреть