Երևանում սեքսուալ բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է - RadioVan.fm

Онлайн

Երևանում սեքսուալ բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է

2018-07-16 17:59 , Право, 2942

Երևանում սեքսուալ բնույթի բռնի գործողությունների զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

«Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։

Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։ Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ»,-տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Այլ մանրամասներ չի հաղորդվում՝ «տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть