Զարուհի Փաստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու - RadioVan.fm

Онлайн

Զարուհի Փաստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

2018-07-13 16:01 , Политика, 1982

Զարուհի Փաստանջյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին: Այդ մասին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը 2011թ. նոյեմբերի 15-ից զբաղեցրած Տարոն Մարգարյանը հուլիսի 9-ին հանդես եկավ այդ պաշտոնից հրաժարական տալու մասին հայտարարությամբ։

Երևանի ավագանու երեկ կայացրած որոշմամբ՝ քաղաքապետի արտահերթ ընտրությունը կկայանա հուլիսի 16-ին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть