Միջազգային իրավունքի մասնագետը մտահոգված է ««Green Card»-ի կարգի փոփոխությամբ - RadioVan.fm

Онлайн

Միջազգային իրավունքի մասնագետը մտահոգված է ««Green Card»-ի կարգի փոփոխությամբ

2017-08-04 18:39 , Политика, 1546

Միջազգային իրավունքի մասնագետը մտահոգված է ««Green Card»-ի կարգի փոփոխությամբ

Միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանն իր մտահոգությունն է հայտում ««Green Card»-ի խաղարկությունն արմատապես փոխելու Միացյալ Նահանգների մտադրության վերաբերյալ: Մասնագետը նշում է, որ ներմուծվելիք նոր կարգը նպաստելու է մեր երկրից ևս մեկ ուղղությամբ ուղեղների արտահոսքին: Հիշեցնենք, սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի խաղարկության ներկայիս համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա՝ փոխարինվելով միավորների համակարգով:

Սուրեն Սարգսյանն, ահա, տեղեկացնելով, որ «Green Card»-ի նոր կարգը երեկ ներկայացվել է «Սպիտակ Տան»-ը, նշում է, որ այն ունի չորս հիմնական սկզբունք՝ սահմանվելու է ունակությունների գնահատման համակարգ, սահմանափակվելու, կամ ընդհանրապես վերացվելու է «Green Card»-ի խաղարկությունը, առաջնահերթությունը տրվելու է ընտանիքի անմիջական ամդամներին, սահմանափակվելու է փախստականներին տրվող կացության կարգավիճակը։

«1-ին կետի համաձայն, եթե նախկինում ԱՄՆ գրին քարտ էին կարողանում ձեռքբերել բոլորը՝ անկախ կրթական ցենզից և մասնագիտությունից, ապա հիմա միայն որակյալ մասնագետներն ու հատուկ ունակություններով օժտվածները։ Այսինքն՝ ուղեղների արտահոսքի ևս մեկ ուղղություն կունենանք»,-եզրափակում է իր ֆեյսբուքյան գրառումը միջազգային իրավունքի մասնագետը։

Лента

Рекомендуем посмотреть