Սպանություն Երևանում. 34-ամյա կնոջ մահվան գործով ձերբակալվել է ամուսինը - RadioVan.fm

Онлайн

Սպանություն Երևանում. 34-ամյա կնոջ մահվան գործով ձերբակալվել է ամուսինը

2017-08-04 17:32 , Право, 2261

Սպանություն Երևանում. 34-ամյա կնոջ մահվան գործով ձերբակալվել է ամուսինը

Մայրաքաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով: Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեկ վաղ առավոտյան «Շտապբուժօգնություն» ընկերությունից ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում մահացել է Մ. Աղաջանյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, հայտնաբերվել է 34-ամյա կնոջ դին՝ բռնության հետքերով:

Կնոջը ծանր մարմնական վնաս հասցնելով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Մ. Աղաջանյանը ամուսնու կողմից պարբերաբար ենթարկվել է բռնությունների:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան պատճառը պարզելու նպատակով: Բռնություն գործադրելու կասկածանքով՝ ձերբակալվել է սպանված կնոջ ամուսինը: Նախաքննությունը շարունակվում է։

Лента

Рекомендуем посмотреть