«Մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»․ Փաշինյանն առաջիկայում կհրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից - RadioVan.fm

Онлайн

«Մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»․ Փաշինյանն առաջիկայում կհրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից

2018-06-28 14:32 , Политика, 1733

«Մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել»․ Փաշինյանն առաջիկայում կհրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշում կայացրեց, ըստ որի ի կատար ածվեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով վարչապետին երկու նստավայր տրամադրելու վերաբերյալ պահաջը, այն է՝վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր սահմանվեց Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեները:

«Որոշումն ընդունում ենք օրենքի տեխնիկական պահանջը կատարելու համար»,-շտապեց պարզաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ որոշակի արարողակարգային խնդիրների լուծումից հետո կհրաժարվեն Բաղրամյան 26-ից՝ այն նախկինի պես վերադարձնելովնախագահի աշխատակազմին։

«Ուզում եմ արձանագրել, որտարօրինակ իրավիճակում ենք, երբ վարչապետը երկու շենքում է տեղակայվում։Մենք ամենևին չենք մոռացել, թե ինչն ենք քննադատել: Հիմա կարծիքներ են հնչում, որ մենք հայտնվելով կառավարությունում՝ մոռանում ենք, թե ինչ են քննադատել ժամանակին։ Ամենևին էդպես չի։ Այն, ինչ քննադատել ենք, ժամանակի ընթացքում իրականություն կդարձնենք: Պետք է հարցերին ոչ թե աձնավորված մոտեցում ցուցաբերել, այլ ինստիտուցիոնալ: Կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարվի Բաղրամյան 26-ի նստավայրից և այն ժամանակի ընթացքում մենք կվերադարձնենք նախագահի աշխատակազմին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ներկայումս արարողակարգային խնդիր կա լուծելու, օրակարգային պարտականություններ կան, և քանի որ Սահմանադրությամբ վարչապետն է պետության ղեկավարը, որոշ հարցերկապված են շենքային պայմանների հետ, պետք է ուսումնասիրեն, թե ինչպես են այդ խնդիրը լուծելու, որից հետո վարչապետը կունենա մեկ նստավայր՝ այն է Կառավարական տուն 1-ը։

Հիշեցնենք՝ ՀՀ Սահմանադրական փոփոխություններից հետո արդարադատության նախարարությունն այս տարեսկզբին շրջանառեց «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով էլ խորհրդարանական կառավարման անցում կատարած Հայաստանի վարչապետի համար տեղակայման երկու նստավայր սահմանվեց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть