Ոստիկանությունը Քալաշյանին գտնողին խոշոր դրամական պարգև է խոստանում - RadioVan.fm

Онлайн

Ոստիկանությունը Քալաշյանին գտնողին խոշոր դրամական պարգև է խոստանում

2017-08-04 17:30 , Право, 1661

Ոստիկանությունը Քալաշյանին գտնողին  խոշոր դրամական պարգև է խոստանում

ՀՀ ոստիկանությունը խոշոր դրամական պարգև է խոստանում Շամիրամում 4 անձի սպանության մեջ կասկածվող Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ Թելման Քալաշյանի վերաբերյալ տեղեկություն հայտնողին: Ոստիկանությունից նշում են, որ այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում: Ոստիկանությունը երաշխավորում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը:

Հիշեցնենք, օգոստոսի 1-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներխուժել էր Շամիրամ գյուղի սգո սրահ, կրակ բացել անտեղ գտնվողների վրա, ապա դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել 7 մարդ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քալաշյանը հետախուզվում է:

Лента

Рекомендуем посмотреть