Տարոն Մարգարյանը հրաժարվում է պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

Տարոն Մարգարյանը հրաժարվում է պաշտոնից

2018-06-27 15:57 , Политика, 2606

Տարոն Մարգարյանը հրաժարվում է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռևս 2-3 օր առաջ հրաժարականի դիմում է գրել:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը:

Մինչդեռ, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հերքում է տեղեկատվությունը։ Նրա խոսքով՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ Երևանի ավագանու նախօրեին կայացած նիստը վարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով հարցին, թե ինչու Տարոն Մարգարյանը չի մասնակցում նիստին, պատասխանել է, թե քաղաքապետը առողջական խնդիրներ ունի:

Лента

Рекомендуем посмотреть