Իսպանական ոստիկանությունը՝ ընդդեմ հայկական մաֆիայի - RadioVan.fm

Онлайн

Իսպանական ոստիկանությունը՝ ընդդեմ հայկական մաֆիայի

2018-06-26 18:42 , Мир, 1674

Իսպանական ոստիկանությունը՝ ընդդեմ հայկական մաֆիայի

Իսպանիայի ուժային ծառայությունները՝ Եվրոպոլի հետ համագործակցությամբ, այսօր առավոտյան գործողություններ են իրականացրել «հայկական մաֆիայի»դեմ: Երկրի տարբեր բնակավայրերում, մասնավորապես, Մադրիդում, Բարսելոնայում, Վալենսիայում, Ալիկանտեում, խուզարկություններ են իրականացվել։

«Catalannews»-ի փոխանցմամբ՝ Իսպանիայի և Կատալոնիայի ոստիկանությունների համատեղ գործողության ընթացքում 142 մարդ է ձերբակալվել։ Ձերբակալված անձինք կասկածվում են թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, ծխախոտի մաքսանենգության, փողերի լվացման, սպորտային խաղադրույքների հետ կապված խարդախության և Եվրոպայում իրականացված հանցագործությունների մեջ ներգրավված հանցախմբին անդամակցության համար:

Ձերբակալվածների մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:

Лента

Рекомендуем посмотреть