Գյումրիում բացվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը - RadioVan.fm

Онлайн

Գյումրիում բացվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը

2018-06-25 17:27 , Общество, 2566

Գյումրիում բացվել է Քըրք Քըրքորյանի հուշարձանը

Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանը տեղադրվել է Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում։

Image may contain: 1 person, standing, shoes and outdoor

«2800 տուն կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացվել են Լինսի հիմնադրամի միջոցներով: Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր և ասեց»,-նախօրեին կայացած բացման հանդիսավոր արարողությանն իր ելույթում նշել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով Քըրք Քըրքորյանի՝ Գյումրիում ունեցած ավանդին։

Image may contain: 6 people, shoes and outdoor

Արձանի հեղինակ գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ իրենց «նպատակն է եղել՝ երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը»:

Image may contain: text

Հուշարձանի բացման նախաձեռնության հեղինակը և հովանավորը ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանն է, ով ևս նախօրեին ներկա է գտնվել բացման հանդիսավոր արարողությանը։

Image may contain: 1 person, standing and indoor

Նշենք, որ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամը, որը շուրջ 220 միլիոն դոլարի նվիրատվություն է արել ՀՀ տնտեսությանը, 45 միլիոն դոլար հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգնմանը։ Այդ հատկացմամբ՝ Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:

Image may contain: 5 people, people smiling, people standing and outdoor

Աերիկահայ գործարարը մահացել է 2015 թվականի հունիսի 16-ին, 98 տարեկանում։

Image may contain: one or more people, people standing and outdoor

Image may contain: 7 people, people standing and outdoor

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть