Զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածներին «Զվարթնոց»-ում անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն ռազմական ոստիկանները - RadioVan.fm

Онлайн

Զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածներին «Զվարթնոց»-ում անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն ռազմական ոստիկանները

2018-06-25 16:31 , Общество, 1637

Զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածներին «Զվարթնոց»-ում անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն  ռազմական ոստիկանները

2018թ. ամառային զորակոչին ընդառաջ հունիսի 25-ից մինչև զորակոչի ավարտը «Զվարթնոց» օդանավակայանում շուրջօրյա ծառայություն են իրականացնելու ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ միջոցառումը ձեռնարկվել է ՀՀ վարչապետի այն հայտարարության առնչությամբ, որով արտերկրում գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայ երիտասարդներին կոչ էր արվել վերադառնալ հայրենիք և կատարել իրենց սահմանադրական պարտքը:

«Ռազմական ոստիկանները 24 ժամ անընդմեջ գտնվելու են օդանավակայանում` անհրաժեշտության դեպքում արտերկրից ժամանող երիտասարդներին զինվորական ծառայությունից խուսափելու հետևանքների և քրեական հետապնդումից ազատվելու վերաբերյալ հուզող հարցերին պատասխանելու և, իհարկե, զինվորագրվելու նպատակով հայրենիք վերադարձածների հետագա գործողությունները ճիշտ կազմակերպելու, ուղղորդելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ռազմական ոստիկանները հետևելու են նաև, որպեսզի օդանավակայանի տարածքում գտնվող զինծառայողները խստորեն պահպանեն զինվորական համազգեստի կրման կանոները»,-ընդգծում են ռազմական գերատեսչության մամլո ծառայությունից։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին հանդես եկավ տեսաուղերձով՝ արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորելով առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր 18-ամյա որդու՝ Աշոտ Փաշինյանը հետ, ով ինքնակամ դիմում է գրել և ծառայությունն անցկացնելու է Արցախում, մեկնել բանակ։

Վարչապետը միաժամանակ խոստացավ, որ նրանց հանդեպ մեղմ վերաբերմունք կլինի իրավապահների կողմից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть