Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է թիկնապահաթափ անել առանց իրական անհրաժեշտության «անվտանգ» շրջողներին - RadioVan.fm

Онлайн

Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է թիկնապահաթափ անել առանց իրական անհրաժեշտության «անվտանգ» շրջողներին

2018-06-25 15:35 , Политика, 1474

Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է թիկնապահաթափ անել առանց իրական անհրաժեշտության «անվտանգ» շրջողներին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պաշտոնապես դիմել է ՀՀ վարչապետին՝ առաջարկելով վերանայել և նեղացնել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար անձանց շրջանակը։

Հղում անելով՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքին, համաձայն որի պետական պահպանություն տրամադրվում է Հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին և նույն օրենքով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին՝ պատգամավորն առաջարկում է կրճատել պետական պահպանությունից օգտվող պաշտոնատար այն անձանց շրջանակը, ովքեր առանց իրական անհրաժեշտության երթևեկում են պետական մեքենաներով, փարոսիկներով, ուղեկցող մեքենաներով, թիկնապահներով, օգտվում այլ առավելություններից։

Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ այդ քայլը հնարավորություն կտա զգալիորեն տնտեսել պետական բյուջեի միջոցները։


Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть