Онлайн

Մարզպետների գործունեությունը կգնահատվի նոր չափորոշիչներով

2017-08-03 18:35 , Политика, 176

Մարզպետների գործունեությունը կգնահատվի նոր չափորոշիչներով

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման համար հաշվի կառնվեն հետևյալ տասնմեկ չափորոշիչները՝

1. տարածքային ՀՆԱ,

2. մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը,

3. մարզում աշխատատեղերի թիվը,

4. համայնքային բյուջեների սեփական եկամուտները,

5. համայնք-մասնավոր հատված համագործակցությունը,

6. աղբահանություն և սանիտարական մաքրում,

7. մարզում ֆերմերային տնտեսություններ,

8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում,

9. աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ,

10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, միջազգային/ հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ,

11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:

Մարզպետների գործունեության գնահատման 11 չափորոշիչների նախագծին կարելի է ծանոթանալ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքում՝ հետևյալ հղմամբ՝ http://mtad.am/hy/naxagic/:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված հանձնարարականով՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն այս չափորոշիչների հիման վրա կմշակի և մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն կներկայացնի մարզետների աշխատանքների արդյունավետության գնահատման կարգի նախագիծը:

Лента

Рекомендуем посмотреть