Խուզարկությամբ «Յանս»-ից հայտնաբերված խոշոր չափերի հասնող գումարն ի պահ է տրվել Կենտրոնական բանկին - RadioVan.fm

Онлайн

Խուզարկությամբ «Յանս»-ից հայտնաբերված խոշոր չափերի հասնող գումարն ի պահ է տրվել Կենտրոնական բանկին

2018-06-21 17:41 , Право, 1880

Խուզարկությամբ «Յանս»-ից հայտնաբերված խոշոր չափերի հասնող գումարն ի պահ է տրվել Կենտրոնական բանկին

Ինչպես հաղորդել էինք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում ֆինանսական չարաշահումների մասով քննվող քրեական գործով օրենքով սահմանված կարգով խուզարկություններ են կատարվել «Սելենա» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Կարապետյանի, «Սելենա» ՍՊԸ-ի փաստացի սեփականատեր Ռ.Բեգլարյանի բնակության վայրերում, «Յանս» ռեստորանային համալիրի տարածքում, որի արդյունքում բացի հաշվապահական փաստաթղթեր, համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներից և քննությանը հետաքրքրություն ներկայացնող այլ իրերից, հայտնաբերվել է նաև առանձնապես խոշոր չափերի գումար։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ «խուզարկությամբ հայտնաբերված 1 մլն 100 հազար 400 ԱՄՆ դոլար, 230.500 եվրո, 36 մլն դրամ գումարը քննիչի որոշմամբ ի պահ է հանձնվել Կենտրոնական բանկին՝ մինչև քննությամբ կպարզվի դրանց ծագումը»։

Лента

Рекомендуем посмотреть