Онлайн

Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերային թատրոնի տնօրեն

2017-08-03 18:10 , Культура, Шоу бизнес, 244

Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերային թատրոնի տնօրեն

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը, նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին հայտնում են մշակույթի նախարարությունից:

Մշակույթի նախարարի փետրվարի 3-ի հրամանով, հիշեցնենք, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։Նախարար Ամիրյանի հրամանով տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել էին թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։

Лента

Рекомендуем посмотреть