Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավարի մեքենաներում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավարի մեքենաներում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ոստիկանություն

2018-06-19 18:28 , Право, 2391

Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավարի մեքենաներում զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ոստիկանություն

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթևեկում է թիկնազորով և մեքենաներում զենք-զինամթերք կա։

Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ «Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։ Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես և մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաև ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են»։

Նշենք, որ Հովհաննես Հովսեփյանը 2008-2016 թթ․ զբաղեցրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։ Հովհաննես Հովսեփյանը զբաղեցրել է նաև կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը։

Лента

Рекомендуем посмотреть