Շուրջ 7 օր անհետ կորած 14-ամյա Հայկը որոնվում է նաև անօդաչու թռչող սարքերով - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 7 օր անհետ կորած 14-ամյա Հայկը որոնվում է նաև անօդաչու թռչող սարքերով

2018-06-14 14:10 , Общество, 2324

Շուրջ 7 օր անհետ կորած 14-ամյա Հայկը որոնվում է նաև անօդաչու թռչող սարքերով

Հունիսի 8–ին Արարատի մարզի Այնթապ գյուղից անհետ կորած 14–ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 12:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում է 161 փրկարար (ՓԾ տարբեր կառուցվածքային և տարածքային՝ Երևանի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզային փրկարարական վարչություններ), 10 կամավոր և ոստիկանությունից 2 կինոլոգ՝ շներով: Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել են անօդաչու թռչող սարքեր:

Նշենք, որ երեխան հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Նրա հագին եղել է կանաչ վերնաշապիկ, կիսավարտիք: Մազերը կարճ են:

Հայկը աուտիկ է, չի խոսում։

Лента

Рекомендуем посмотреть