ԲՈՀ-ի նոր ղեկավարը էքսցենտրիկ է, թող գնա, դերասան դառնա. գիտնականը վրդովված է վարչապետի նշանակումից - RadioVan.fm

Онлайн

ԲՈՀ-ի նոր ղեկավարը էքսցենտրիկ է, թող գնա, դերասան դառնա. գիտնականը վրդովված է վարչապետի նշանակումից

2018-06-14 17:51 , Общество, 3412

ԲՈՀ-ի նոր ղեկավարը էքսցենտրիկ է, թող գնա, դերասան դառնա. գիտնականը վրդովված է վարչապետի նշանակումից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի/կոմիտեի (ԲՈՀ) նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակումը վրդովեցրել և վիրավորել է գիտնականներին։ Այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Տոնոյանը։ «Երիտասարդը, գուցե, չափազանց տաղանդավոր է, սակայն նրա նշանակումն այդ պաշտոնում խնդրահարույց է,-հայտարարել է պրոֆոսորը, ում համար անընդունելի են Գոգյանի տարաբնույթ լուսանկարների հանրայնացումը համացանցում։

35-ամյա մաթեմատիկոս Սմբատ Գոգյանի նշանակումը ԲՈՀ-ի նախագահի պաշտոնում, նշենք, աղմուկ բարձրացրեց երիտասարդի՝ սոցիալական ցանցում նախկինում հրապարակած լուսանկարների պատճառով։

Թեմայի մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть