Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի - RadioVan.fm

Онлайн

Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

2018-06-14 17:47 , Общество, 1761

Քոչար-Գյուլբենկյան խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի

2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր.Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Հր.Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Գյուլբենկյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Лента

Рекомендуем посмотреть