Անձնագրայիններում ընդմիջման ժամն այսօրվանից փոխվում է - RadioVan.fm

Онлайн

Անձնագրայիններում ընդմիջման ժամն այսօրվանից փոխվում է

2018-06-14 13:51 , Общество, 2082

Անձնագրայիններում ընդմիջման ժամն այսօրվանից  փոխվում է

Հայաստանի ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում այսօրվանից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00-ը:

«Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար»,-տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Лента

Рекомендуем посмотреть