ՀՔԾ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՔԾ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի. Փաշինյան

2018-06-12 17:43 , Право, 1574

ՀՔԾ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի. Փաշինյան

Որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի։ Այդ մասին Հատուկ քննչական ծառայությունում այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատակազմին նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս։

«ՀՔԾ որևէ քննիչի սենյակում որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ։ ՀՔԾ քննիչների սենյակում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը, և այս սիմվոլը պետք է արտահայտի այն գործառույթը, որ իրականացվում է ՀՔԾ-ի կողմից»,-ընդգծել է վարչապետը։

Վարչապետը, նշենք, ներկայացում-հանդիպման մեկնարկին ՀՔԾ գործունեության հետ կապված որոշ դիտարկումներ է արել։

«Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին, և հաջորդ ամենակարևոր գործառույթը ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են։ Այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որ ունի Հատուկ քննչական ծառայությունը մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում։ Ես ուզում եմ որպես Հայաստանի ժողովրդի վստահությամբ Հայաստանի վարչապետ դարձած մարդ հայտարարել հետևյալը՝ այն, ինչ-որ մենք հայտարարում են հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում։ Ինչ նկատի ունեմ՝ երբ որ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են և նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են։ Երբ ասում ենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ։ Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առաջ դրված է այս խնդրի ապահովման մի հսկայական մասը և ես հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կիրականացնի իր այդ գործառույթը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը

Նշենք՝ «Մհեր Խաչատրյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սասուն Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել կառավարության՝ երեկ կայացրած որոշմամբ։ Նա այդ պաշտոնում փոխարինում է հունիսի 8-ին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատված Վահրամ Շահինյանին, ով ՀՔԾ-ն ղեկավարում էր 2013թվականից։

Лента

Рекомендуем посмотреть