Արդեն կարող եք ջուր խմել «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրից - RadioVan.fm

Онлайн

Արդեն կարող եք ջուր խմել «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրից

2018-06-12 16:11 , Общество, 2037

Արդեն կարող եք ջուր խմել  «Հեղնար աղբյուր» ֆիլմի աղբյուրից

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի ձորում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, այսուհետ բոլոր հետաքրքրվողները, հյուրերն ու զբոսաշրջիկները կկարողանան ջուր խմել Հեղնար աղբյուրից:

Image may contain: 6 people, people standing, wedding and outdoor

«Ռուսաստանաբնակ բարերար, վահրամաբերդցի Արթուր Գալստյանն ու վահրամաբերդցի Համլետ Գևորգյանը աղբյուրի քանդակագործի որդու եւ Հեղնար աղբյուրի պատմությանը տեղյակ անձանց ու արվեստագետների օգնությամբ գտել, ամբողջությամբ վերականգնել են հուշարձանը՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր»,-հայտնում են Շիրակի մարզպետարանից՝ վստահեցնելով, որ աղբյուրի հրաշքը ևս պահպանվել է։

Image may contain: 7 people, people standing, tree, child and outdoor

Աղբյուրի վայրի որոնողական, վերականգնողական աշխատանքները տևել են 4 ամիս։

Image may contain: 2 people

Աղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը ջուր են խմել բոլոր պատվավոր հյուրերն ու ներկաները: Վերաբացմանը մասնակցել են ֆիլմում ընդգրկված արվեստագետները՝ Հեղնարի դերակատարը, որը Ֆրանսիայից Հայաստան է ժամանել հատուկ այդ միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հակոբ Ազիզյանը (Երանոսի դերկատար), Լևոն Աթոյանցը (օպերատոր), Ռոբերտ Ամիրխանյանը (կոմպոզիտոր), Սոս Սարգսյանի դուստրը:

Image may contain: 3 people, outdoor

Մարզպետարանից միաժամանակ հայտնում են, որ աղբյուրի վերաբացումը ուղեկցվել է խորհրդանշական ծառատունկով: Ծառուղում տնկվել են անվանական ծառեր:

Image may contain: 2 people, outdoor

Մկրտիչ Արմենի համանուն վիպակի վրա 1970 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Հեղնար աղբյուր» ֆիլմում գլխավոր հերոսի կինը՝ Հեղնարը, ամուսնացած լինելով իր կամքին հակառակ, սիրահարվում է ուրիշին։ Հասարակական պարսավանքից ու սիրո մեղքից տանջվելով՝ նա մահանում է։ Կնոջ մահվանից հետո վարպետ Մկրտիչը, ով հոգու խորքում ներել էր կնոջը, սակայն տիրող բարքերի պատճառով չէր բարձրաձայնում, նրա հիշատակին աղբյուր է կառուցում, որի ջուրը հրաշքով հոսում է միայն իր համար։

«Ամեն կնիկ իրան մարդու աղպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն»,-փորագրում է վարպետ Մկրտիչը հուշաղբյուրի վրա։

«Հեղնար է, էլի»՝ մինչ օրս էլ Գյումրիում անբարո կանայք այդկերպ են բնորոշվում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть