Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացօթյա դիտում` Կարապի լճի մոտ - RadioVan.fm

Онлайн

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացօթյա դիտում` Կարապի լճի մոտ

2018-06-11 17:44 , Общество, 1347

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի բացօթյա դիտում` Կարապի լճի մոտ

Հաշվի առնելով, որ առաջիկայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեծ հետաքրքրություն է վայելում ինչպես ֆուտբոլասեր երևանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի շրջանում, Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Կարապի լճի հարակից տարածքի մեծ էկրանին ապահովել առաջնության խաղերի վերահեռարձակումը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում կմեկնարկեն հունիսի 14-ից՝ ավարտվելով հուլիսի 15-ին:

Лента

Рекомендуем посмотреть