Փաշինյանի կինը հորդորում է ժամանակավորապես օթևանել սոցիալական խնդիրներ ունեցողներին - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի կինը հորդորում է ժամանակավորապես օթևանել սոցիալական խնդիրներ ունեցողներին

2018-06-11 16:56 , Общество, 1831

Փաշինյանի կինը հորդորում է ժամանակավորապես օթևանել սոցիալական խնդիրներ ունեցողներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հանդես է եկել քաղաքացիներին ուղղված հորդորով՝ ունեցած դատարկ բնակարանները ժամանակավորապես տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցողներին։

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանում և այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ

Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսևորման շնորհիվ:

Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երևանում կամ Հայաստանի այլ որևէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ և պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:

Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչև բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել [email protected] հասցեին:

Խորին շնորհակալությամբ և ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝

Ձեր Աննա Հակոբյան»,-գրել է Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում։

Лента

Рекомендуем посмотреть