Անապահովների համար հոսանքի սակագինն առաջիկայում կնվազի 10 դրամով - RadioVan.fm

Онлайн

Անապահովների համար հոսանքի սակագինն առաջիկայում կնվազի 10 դրամով

2018-06-08 15:12 , Общество, 1304

Անապահովների համար հոսանքի սակագինն առաջիկայում կնվազի 10 դրամով

Էներգետիկ բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ դրանք ենք ատոմակայանի՝ նախանշված ժամկետից ուշ գործարկելու մտավախությունը, սահմանին տարեվերջին գազի գնի վերանայումը, դոլար-դրամ հարաբերակցությունը, Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարարությունն՝ ի դեմ նախարար Արթուր Գրիգորյանի, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը10 դրամի չափով նվազեցնելու հնարավորություն կա միայնշուրջ 110-120 հազար անապահով ընտանիքների համար։

«Դուք էնքան ռիսկերի մասին խոսեցիք, այլ կարգի ռիսկերի մասին չասացիք։ Չասացիք՝ էդ ոլորտում կոռուպցիոն ռիսկեր ունենք, թե՝ չունենք, չարաշահումների, ոչ արդյունավետ կառավարման ռիսկեր ունենք, թե՝ չունենք»,-նախարարին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնարարելով շարունակել ուսումնասիրություններն այդ առումով և դիտարկել ընդհանուր առմամբ սակագինը նվազեցնելու հնարավորությունը։

Ինչ վերաբերում է անապահովների համար սակագնի նվազեցմանը, ապա, ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Արթուր Գրիգորյանը, եթե վերջնական որոշում կայացվի, նվազեցումը կլինի հենց հուլիսի 1-ից։

Հիշեցնենք՝ կառավարության նախաձեռնությամբ այս օրերին պատկան մարմինները էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման նպատակով քննարկում-ուսումնասիրություն են սկսել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть