Հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք

2018-06-08 14:22 , Общество, 1284

Հակառակորդի կրակոցից վիրավոր ունենք

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թվականին ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Արցախի պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Лента

Рекомендуем посмотреть