Онлайн

Կիևյան սկանդալի պատճառով՝ փոփոխություններ «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում

2017-08-02 15:51 , Культура, Шоу бизнес, 189

Կիևյան սկանդալի պատճառով՝ փոփոխություններ «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում

Եվրոպայի հեռարձակողների միությունը՝ EBC-ն, Ուկրաինայում «Եվրատեսիլ» մրցույթի նախապատրաստման ու անցկացման ընթացքում արձանագրված սկանդալների պատճառով փոփոխություններ է կատարել «Եվրատեսիլ»-ի կանոնակարգում:

«Եվրատեսիլ-2017-ը Կիևում նշանավորվեց մի քանի անցանկալի միջադեպերով, որոնցից շատերը կարող էին հանգեցնել այն բանին, որ միջոցառումը կազմակերպիչ երկրի՝ Ուկրաինայի տարածքից տեղափոխվեր: Ամենատհաճ պահերից մեկը կապված էր երկիր՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի մուտքի արգելման հետ: Այդ աղմկահարույց գործից և միջոցառառումն անտեսելու Ռուսաստանի որոշումից հետո Եվրոպայի հեռարձակողների միությունը 2018 թվականից պահանջելու է երկրներից, որ պատվիրակություններում չլինեն այնպիսի անձինք, ում արգելված է ժամանել ընդունող պետության տարածք», - նշվում է Եվրոպայի հեռարձակողների միության հաղորդագրության մեջ:

Կանոնակարգի փոփոխություններից մեկն էլ կապված է մրցույթի նախապատրաստման ժամանակային շրջանակները խստագույնսպահպանելու հետ: Խախտումների դեպքում Եվրոպայի հեռարձակողների միությունն իրավունք կունենա խզել պարտավորագիրը և «Եվրատեսիլ»-ի անցկացման իրավունքը փոխանցել այլ երկրի:

EBC-ն ազգային ժյուրիների անդամներից պահանջում է բացարձակ անկողմնակալություն:

Рекомендуем посмотреть