Սևանա լիճը՝ ԱՊՀ լավագույն առողջարանների ցանկում - RadioVan.fm

Онлайн

Սևանա լիճը՝ ԱՊՀ լավագույն առողջարանների ցանկում

2018-06-07 16:05 , Общество, 1111

Սևանա լիճը՝ ԱՊՀ լավագույն առողջարանների ցանկում

Ռուսաստանում և ԱՊՀ երկրների տարածքում տուրիզմի ոլորտում հետազոտություններ իրականացնող «ТурСтат» վերլուծական գործակալությունը հրապարակել է ԱՊՀ տարածքում այս ամռանը հանգստի համար լավագույն առողջարանների վարկանշային ցուցակը, որում ընդգրկվել է նաև Սևանա լիճը:

«ТурСтат»-ի փոխանցմամբ՝ ԱՊՀ-ում առավել հայտնի ծովափնյա ու լճափնյա առողջարանները Ղազախստանում են, Ղրղզստանում, Բելառուսում, Ադրբեջանում և Հայաստանում:

Լավագույն հնգյակում են Իսիկ Կուլ լիճը (Ղրղզստան), Բորովոյե (Բուրաբայ) առողջարանը (Ղազախստան), Կասպից ծովը (Ադրբեջան), և Սևանա լիճը (Հայաստան):

Նշվում է, որ վարկանշային աղյուսակը կազմվել է ռուս զբոսաշրջիկների այցելությունների վերլուծության հիման վրա:

Ըստ աղբյուրի՝ նշված երկրների առողջարաններ ռուս զբոսաշրջիկները մեկնում են ամռանը 7-14 օրով՝ օրական ծախսելով 50-100 դոլար:

ԱՊՀ երկրների առողջարաններ հիմնականում այցելում են զբոսաշրջիկներ Մոսկվայից, Մերձմոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Հարավային Ուրալից ու Սիբիրից:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть