Արցախի ուժային կառույցներն արդեն նոր ղեկավարներ ունեն - RadioVan.fm

Онлайн

Արցախի ուժային կառույցներն արդեն նոր ղեկավարներ ունեն

2018-06-07 15:16 , Политика, 1238

Արցախի ուժային կառույցներն արդեն նոր ղեկավարներ ունեն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագրեր է ստորագրել կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և ուժային կառույցների ղեկավարների նշանակման վերաբերյալ:

Նախագահի աշխատակացմի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրերի՝

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է պետական նախարար՝ ազատվելով ֆինանսների նախարարի պաշտոնից,

Արթուր Հարությունյանը նշանակվել է ֆինանսների նախարար,

գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն,

գնդապետ Իգոր Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության պետ:

Արցախում հասարակական պահանջի արդյունքում, նշենք, նախօրեին հրաժարականներ ներկայացրին ոստիկանապետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը, ԱԱԾ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը։

Արայիկ Հարությունյանն էլ պետական նախարարի պաշտոնից ազատման դիմում գրեց՝ հիմնավորմամբ, որ «վերջին մի քանի ամիսներին, մանավանդ հայաստանյան վերջին իրադարձություններից՝ «թավշյա հեղափոխությունից» հետո, Արցախի ժողովրդի մոտ ևս ձևավորվեց փոփոխություններ կատարելու պահանջ» և, որ նա այդ փոփոխությունները սկսում է իրենից։

Հիշեցնենք՝ արցախցիները ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների մեջև ծավալված ծեծկռտուքից հետո ուժայինների ղեկավարների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, հրաժարականի պահանջով Ստեփանակերտում վերջին օրերին բողոքի ցույցեր էին իրականացնում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть