ԱԺ-ն քննարկում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը

2018-06-07 14:11 , Политика, 1444

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը

«Գործնական առումով մեր կարևորագույն խնդիրը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, և դրանց հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների մեխանիզմն ու հնարավորությունը ժողովրդին վերադարձնել։ Այդ մասին այսօր խորհրդարանում գումարված արտահերթ նիստին, որում քննարկվում է «Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը, իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բնական հարց կծագի՝ ինչո՞ւ արտահերթ ընտրություններ չանցկացնել հենց հիմա,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ պատասխանելով իր իսկ հնչեցրած հարցին,-ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ։ Բայց եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ՝ կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, իսկ բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանը առաջ է մղում իշխանությունը պահպանելու մոլուցքը: Կարծում ենք՝ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա քաղաքական մյուս ուժերին դուրս գալ ցայտնոտից և որոշակի ընտրական նախապատրաստություններ տեսնել»։

ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը կարող եք հետևել ուղիղ եթերում․

Հիշեցնենք՝ գործադիրը իր իսկ ծրագրին հավանություն տվեց հունիսի 1-ի հերթական նիստում։ Կառավարության 26 էջից կազմված ծրագիրը բաղկացած է 7 կետից` Կառավարության գործունեության հիմնական ուղենիշներ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում, արտաքին և ներքին անվտանգության ապահովում, պայքար կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, տնտեսության շարունակական զարգացում և Հայաստան-Սփյուռք կապեր։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть