Պահանջում են կաթողիկոսի հրաժարականը - RadioVan.fm

Онлайн

Պահանջում են կաթողիկոսի հրաժարականը

2018-06-06 19:06 , Общество, 3126

Պահանջում են կաթողիկոսի հրաժարականը

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ»՝ այս կարգախոսով Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականներ՝ Հայաստանից և Սփյուռքից, 18։30-ից հավաքվել են մայրաքաղաքի Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականը։

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մարմնական Հայաստանի համար էր, հիմա ժամանակն է մտածել հոգևոր Հայաստանի մասին»,-բարձրաձայնել են նախաձեռնության անդամները՝ ընդգծելով, որ այսօր հայ եկեղեցու դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում նվազել է, չկա վստահություն և հավատ, որ այդ ամենով հանդերձ՝ կկարողանանք դիմակայել մարտահրավերներին։

Սա հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենում եկեղեցու մեջ․ անպատասխան նամակներ, լռություն բարձրաձայնած մտահոգություններին՝ ընդգծել են բողոքի հավաքի մասնակիցները։

Կաթողիկոսի հրաժարականի պահանջով բողոքի հավաքին հետևեք ուղիղ․

Նշենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հայրական հրավեր է փոխանցվել ցույցի մասնակիցներին՝ այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալու իր և եպիսկոպոսաց հետ։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում ցույցի մասնակիցների ներկայացուցչական խումբը հնարավորություն կունենա Վեհափառ Հայրապետին ներկայացնելու իրենց հուզող հարցերը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть