4 անձի սպանության կասկածանքով որոնվում է 50-ամյա Քալաշյանը - RadioVan.fm

Онлайн

4 անձի սպանության կասկածանքով որոնվում է 50-ամյա Քալաշյանը

2017-08-02 13:29 , Право, 1456

4 անձի սպանության կասկածանքով որոնվում է 50-ամյա Քալաշյանը

Ոստիկանությունը փնտրում է Շամիրամ գյուղում 4 անձի սպանության մեջ կասկացվող Արամվիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյանին: Ոստիկանությունից հայտնում են, որ իրականացվում են միջոցառումներ 50-ամյա Քալաշյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող սգո սրահի տարածք, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի: Կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 3 անձ մահացել է տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Лента

Рекомендуем посмотреть