Ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը - RadioVan.fm

Онлайн

Ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը

2018-06-04 18:29 , Общество, 2004

Ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլար՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը

ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունենած «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանն արված նվիրատվություններ» կատարած անձանց շուրջ 5 տասնյակ էջից բաղկացած ցանկը:

Ինչպես տեղեկանում ենք «նախնական-ամբողջական հաշվետվությունից»՝ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությանը, ընդհանուր առմամբ, ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել:


Նվիրատվություն կատարած անձանց և փոխանցված գումարների մասին առավել հանգամանալից կարող եք տեղեկանալ վարչապետի պաշտոնական էջում արված հրապարակումից:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ մայիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ևս մեկ հաշվետվություն՝ ապրիլի 10-23-ն ընկած ժամանակահատվածում շարժմանը կատարած նվիրատվությունների վերաբերյալ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть