Ուշքի եկեք, պարոնայք, քանի դեռ ուշ չէ. Արթուր Աղաբեկյանը՝ Արցախի ուժայինների ղեկավարների հրաժարականը պահանջողներին - RadioVan.fm

Онлайн

Ուշքի եկեք, պարոնայք, քանի դեռ ուշ չէ. Արթուր Աղաբեկյանը՝ Արցախի ուժայինների ղեկավարների հրաժարականը պահանջողներին

2018-06-04 17:19 , Общество, 1576

Ուշքի եկեք, պարոնայք, քանի դեռ ուշ չէ. Արթուր Աղաբեկյանը՝ Արցախի ուժայինների ղեկավարների հրաժարականը պահանջողներին

Արցախի նախագահի խորհրդական, ԱՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արցախում բողոքի ակցիաներին:

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին ԱԱԾ աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցածծեծկռտուքի հետևանքով Արցախում արդեն երեք օր է բողոքի ակցիաներ են ընթանում:Ծեծված քաղաքացիների հարազատներն ու ընկերները, փակելով Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջում են ԼՂ ուժային կառույցների՝ բացառությամբ Պաշտպանության բանակի, ղեկավարների հրաժարականը։

«Կարծում եմ Արցախում շատերը գիտեն ԱԱԾ-ի պետ գեներալ Արշավիր Ղարամյանի դերը ապրիլյան օրերից հետո։ Նա իր վրա պատասխանատվություն վերցրեց անվտանգության նոր համալիր ստեղծելու և կառավարելու գործում։

Հավաքի մասնակիցների մեծ մասը, վստահ եմ պակաս տեղեկացված չեն, բայց այսօր հրաժարականի պահանջ են ներկայացնում։ Խելագարվել կարելի է։ Ուշքի եկեք պարոնայք, ուշքի եկեք, քանի դեռ ուշ չէ։

Հայաստանի իշխանությունները պարտավոր են վայրկյան առաջ պաշտոնական տեսակետ հնչեցնեն ու շտապ պատվիրակություն ուղարկեն Արցախ»,-ֆոյբուքյան իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը։

Նշենք, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի3-րդ մասի1-ին և 2-րդ կետերով: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն:

Արցախում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ պատերազմական վիճակում գտնվող պետության համար բողոքի գործողությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть