Վարչապետի աշխատակազմի DJ ղեկավարը օգնական է նշանակել «Что? Где? Когда?»-ի 21-ամյա մասնակցին - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի աշխատակազմի DJ ղեկավարը օգնական է նշանակել «Что? Где? Когда?»-ի 21-ամյա մասնակցին

2018-06-01 16:48 , Политика, 2348

Վարչապետի աշխատակազմի DJ ղեկավարը օգնական է նշանակել «Что? Где? Когда?»-ի 21-ամյա մասնակցին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կատարել է իր առաջին նշանակումը: Այդ մասին նահայտարարել ֆեյսբուքյան իր էջում:

«Պատիվ ունեմ Ձեր ուշադրությանը ներկայացնել իմ առաջին նշանակմանը՝ Մուղնեցյան Տիգրանին:

Տիգրանն իմ օգնականն է: Վաղեմի ընդդիմադիր ակտիվիստ, ՔՊ համախոհ և մեր թիմի լավ ընկեր, չնայած որ ընդամենը 21 տարեկան է:

Դպրոցական տարիներին մասնակցել և հաղթել է տարբեր օլիմպիադաներում: 11 տարեկանից մասնակցում է ինտելեկտուալ հեռուստածրագիր՝ «Что? Где? Когда?»-ին և աչքի է ընկել իր պայծառ մտքով:

18 տարեկանում «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշուին հասել է 250 000 ՀՀԴ շեմին և, սթափ գնահատելով պահի լրջությունը՝ որոշել է կանգ առնել այդ կետի վրա:

Տիգրանի թե՛ ինտելեկտուալ և թե՛ մարդկային հատկանիշներից կարելի է ժամերով խոսել և գրել: Բայց ֆեյսբուքյան ստատուսը չափազանց սահմանափակ ձևաչափ է դրա համար:

Տիգրան ջան, պատիվ ունեմ աշխատել քեզ հետ»,-գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ով նշանակման օրերին հասարակության ուշադրությունում հայտնվեց իր՝ որպես DJ-ի գործունեություն ծավալելու հանգամանքով:

Անդրադառնալով այդ քննարկումներին, նա, հիշեցնենք, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջին օրերին շատ խոսվեց Ձեր խոնարհ ծառայի DJ-ինգով զբաղվելու մասին: Ուրախ եմ, որ արձագանքներն առավելապես դրական էին: Բայց կարևոր եմ համարում նշել, որ դա ինձ համար մշտապես եղել է հոբբի և ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք, ինչպես կլիներ օրինակ կիթառ կամ դաշնամուր նվագելը: Ըստ այդմ, այն երբևէ չի հանդիսացել գումար վաստակելու միջոց:

Այս կարգավիճակում, ժամանակի սղության բերումով վստահաբար պակաս ժամանակ կունենամ տրամադրել երաժշտությանը, քանի որ անվերապահորեն ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և գործիս մոտենում եմ առավելագույն պատասխանատվությամբ:

Առաջնահերթությունները հստակ են:

Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ժամանակ առ ժամանակ կունենամ հնարավորություն Ձեզ հետ շփվելու նաև երաժշտության միջոցով:

ՀՀ Քաղաքացու խոնարհ ծառա»

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть