Կասյանին հարակից փողոցում կվերաբացվի գյուղմթերքների տոնավաճառը - RadioVan.fm

Онлайн

Կասյանին հարակից փողոցում կվերաբացվի գյուղմթերքների տոնավաճառը

2018-06-01 16:23 , Общество, 1352

Կասյանին հարակից փողոցում կվերաբացվի գյուղմթերքների տոնավաճառը

Հունիսի 2-ին` ժամը 11:00-ին, մայրաքաղաքիԱրաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում, 8-րդ տարին անընդմեջ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս տոնավաճառի տաղավարներում սեփական արտադրանքը վաճառելու հնարավորություն կստանան ՀՀ մարզերից ժամանած գյուղացիները:

Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությամբ:

Лента

Рекомендуем посмотреть